31541 դիտում
23:26 07-12-2023
Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս գյուղի «Ոսկե աղբյուր» կոչվող տարածքում կողաշրջվել է «UAZ»-ը․ օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս գյուղի «Ոսկե աղբյուր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան կողաշրջվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի ինքնաշեն կամրջի սկզբնամասում «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել դաշտամիջյան հատվածում․ տուժածներ չկան։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղղել ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, պարեկային ծառայության Վայոց Ձորի վաշտի պարեկները։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+