211652_close_icon
views-count23990 դիտում article-date 23:39 07-12-2023

Հրապարակվել են Ադրբեջանի կողմից ազատ արձակված հայ զինծառայողների անունները

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե ովքեր են գերությունից ազատված 32 հայ զինծառայողները։ Փոխանցում է Tert.am-ը։

Ըստ Apa գործակալության հրապարակած ցանկի, ազատ արձակված հայ գերիներից 26-ը 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում ձերբակալված զինծառայողներն են։ Նրանք են․

1.Ավագյան Հրաչ Արզումանի
2.Սերոբյան Գեղամ Սամվելի
3.Հովհաննիսյան Հայկազ Կորյունի
4.Թոսունյան Լևոն Աշոտի
5.Բաղդասարյան Արթուր Էդուարդի
6.Ստեփանյան Դավիթ Ստեփանի
7.Գերաբյան Հրայր Հրաչի
8.Միքայելյան Անդրանիկ Վազգենի
9.Ավագյան Սերոբ Սուրենի
10.Կոստանյան Նարեկ Աղայի
11.Հարությունյան Վարազդատ Սերյոժայի
12.Մարտոյան Մանուկ Հովհաննեսի
13.Վարդանյան Արսեն Արայիկի
14.Դիլանյան Արման Վազգենի
15.Թադևոսյան Հրայր Վարդանի
16.Բախրիկյան Վաչագան Էդիկի
17.Արամյան Կարեն Արամի
18.Սուքիասյան Անդրանիկ Սրապի
19.Մարտիրոսյան Գևորգ Սամվելի
20.Կիրակոսյան Էդուարդ Հայաստանի
21.Գևորգյան Ռոբերտ Հովիկի
22.Եղիազարյան Սասուն Սեյրանի
23.Հակոբյան Վոլոդյա Գագիկի
24.Ավագյան Տիգրան Մանուկի
25.Սաղաթելյան Գրիգոր Սեյրանի
26.Ավետիսյան Վաղարշակ Աշոտի։

Մյուս 6-ն այն անձինք են, որոնք տարբեր ժամանակներում բերման են ենթարկվել սահմանին։ Նրանք են․

1.Ռաֆայելյան Վլադիմիր Օթարի
2.Սարգսյան Իշխան Աշոտի
3.Հովակիմյան Հարություն Յուրիկի
4.Ղազարյան Կարեն Աշոտի
5.Ոսկանյան Գագիկ Աշոտի
6.Էուլջեքչյան Վիգեն Աբրահամի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։
 

Նմանատիպ նյութեր