39822 դիտում
12:08 08-12-2023
Ավտովթար՝ Արմավիրի մարզում. Վաղարշապատում բախվել են Volkswagen և Ford մակնիշի ավտոմեքենաները. օպերատիվ են գործել ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:15-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի Կամոյի և Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Պետրոսյանի վարած Volkswagen մակնիշի և Երևանի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Տոնոյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Կարեն Մակարյանն ու կրտսեր պարեկ Հայկազ Դալլաքյանը։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+