211652_close_icon
views-count1162 դիտում article-date 16:16 08-12-2023

Ֆրանսիան վնասում է Հայաստանին. Էրդողան

Թուրքիայի նախագահը սադրանք է անվանել Ֆրանսիայի կողմից Հայաստան զրահափոխադրիչներ ուղարկելը: Նա այս մասին ասել է Հունաստանից վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում գտնվող լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ։ Այս մասին, Tert.am-ի փոխանցմամբ գրում է «Անադոլու» գործակալությունը:

Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ Էրդողանն ասել է.«Ֆրանսիան պետք է իմանա, որ դրանով ոչ թե օգնում է, այլ վնասում է Հայաստանին»։

«Ֆրանսիան նախկինում մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին։ Ո՞րն էր արդյունքը։ Ֆրանսիան Մինսկի խմբի անդամ է: Նրա աշխատանքն ավարտված է, արդյունք չկա, բայց այսօր Ֆրանսիան կրկին սադրում է Հայաստանին։ Ի՞նչ է տալու զրահափոխադրիչներ ուղարկելը, ոչինչ։ Որովհետև հիմա կա Ադրբեջան, որը վերջ է տվել «իր տարածքների օկուպացմանը»։ Ղարաբաղում արդյունքը մեր աչքի առաջ է: Ի՞նչ է տալու այս մարտական մեքենաների ուղարկումը։ Նախկինում Հայաստան ուղարկված տանկերը ու հրացաններն ընկել են Ադրբեջանի ձեռքը։ Նրանք ուղղակի խաբում են Հայաստանին: Հայաստանի իշխանությունները պետք է դասեր քաղեն իրենց վերջին փորձից և չենթարկվեն այս սադրանքներին»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա ընդգծել է, որ «Հայաստանի շահերից է բխում օգտվել խաղաղության հաստատման հնարավորությունից և չընկնել այն երկրների թակարդը, որոնք ապակողմնորոշում են նրան»։

Էրդողանի խոսքով՝ «Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունները Հայաստանի համար լավագույն տարբերակն են»։ Նրա կարծիքով՝ «երկրները, որոնք զինում են Հայաստանը, շուտով նրան կթողնեն մենակ»։

Նմանատիպ նյութեր