8302 դիտում
19:26 09-12-2023
Մայրն արտասվելով զրուցում էր որդու նկարի հետ, երեխան՝ հոր․ Փառքի պուրակ՝ Աշոցքում. aravot.am
Aravot.am-ը գրում է․ Այսօր Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում բացվեց Արցախյան երեք պատերազմներում և Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելիս նահատակված քաջորդիների հիշատակին նվիրված պուրակը։
Նշենք, որ Աշոցքն պատերազմներին ամենաշատ նահատակներ տված տեղանքն է։ Ինչպես մեզ հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, 44-օրյա պատերազմին Աշոցքից մասնակցությունը շատ մեծ է եղել ու, ցավոք, շատ զոհեր են ունեցել։
«Այս պահին ես մեծ հպարտություն և միաժամանակ մեծ ցավ եմ ապրում, հայրենիքը պաշտպանելու համար զոհեցին իրենց կյանքը։ 35 հոգի նահատակվեցին 44-օրյա պատերազմում, նրանց թվում կային բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Աշոցքի ոստիկանության բաժնի պետը, ունենք զոհված գնդապետներ, փոխգնդապետներ»,-ասաց համայնքապետը։
Աշոցքը նաև ամենաշատ գերիներ ունեցող համայնքն է․ այս պահին 9 զինվորականներ են գերեվարված։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն էլ լրագրողների հետ ասաց․ «Ըստ ազգաբնակչության թվի, Աշոցքն ամենաշատ զոհեր տվածն է։ Աշոցքը ժողովրդին չտարբերեմ մեր մարզի մյուս բնակավայրերից, բայց կարելի է ասել՝ այստեղ մարդկանց ոգին այլ է՝ լեռնեցուն վայել, հայրենիքին նվիրված, ավելին անելու պատրաստակամ ժողովուրդ են։ Իրենք իրենց կամքով ամեն ինչ անում են հայրենիքի համար, ուժեղ են Աշոցք աշխարհի ժողովուրդը, պայքարող են, իրենց տեսակը յուրահատուկ է»։
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
703 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
940 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2254 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ