211652_close_icon
views-count1339 դիտում article-date 21:55 09-12-2023

ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Իսրայելին 100 մլն դոլարի տանկային արկերի վաճառքին

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Իսրայելին 106,5 մլն դոլարի տանկային արկերի և դրանց սարքավորումների հնարավոր վաճառքին։

Ռիա Նովոստիի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է Պենտագոնի պաշտպանական համագործակցության գործակալությունը:

«Պետդեպարտամենտը հավանություն է տվել Իսրայելի կառավարությանը 120 միլիմետրանոց M830A1 արկերի և 106,5 մլն դոլար արժեքով հարակից սարքավորումների հնարավոր վաճառքին»,– ասված է հայտարարության մեջ:

Ընդ որում, նշվում է, որ Թել Ավիվը պահանջել է այդպիսի մոտ 14 հազար զինամթերք։

Նմանատիպ նյութեր