211652_close_icon
views-count1480 դիտում article-date 16:28 10-12-2023

Մարդու իրավունքների պաշտպանի հաջողության պատմությունների իրազեկման արշավի հերոսն այս անգամ Սվետլանա Գրիգորյանն է

Մարդու իրավունքների միջազգային օրը Պաշտպանի կողմից սկսած հաջողության պատմությունների արշավը շարունակվում է: Այն մեկնարկել է դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հաշմանդամություն ունեցող անձանց մասին ՀՀ ՄԻՊ-ի կողմից իրականացվող հաջողության պատմությունների իրազեկման արշավի հերոսն այս անգամ Սվետլանա Գրիգորյանն է:

Ըստ աղբյուրի՝ մարդկանց հետ շփումներից խուսափող երիտասարդ կինը հաղթահարել է բոլոր դժվարությունները:  Սվետլանա Գրիգորյանն ամուսնացել է,  ունի երեխա և զբաղվում է սիրած աշխատանքով:

«Երբեք չպետք է մեկուսանալ, պետք է հավատալ հրաշքների և երազել:

Դուք ևս կարող եք միանալ Մարդու իրավունքների պաշտպանի մեկնարկած իրազեկման արշավին՝ ուղարկելով հաշմանդամություն ունեցող անձանց հաջողության պատմություններ մեր էլեկտրոնային հասցեին՝ [email protected]»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր