211652_close_icon
views-count1309 դիտում article-date 17:33 10-12-2023

Հռոմի պապն իր ուրախությունն է հայտնել հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման կապակցությամբ

Կիրակի օրը Տերունական հրեշտակի աղոթքը կարդալուց հետո Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն իր ուրախությունն է հայտնել հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման կապակցությամբ։ News.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։

«Ես մեծ հույսով եմ նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման այս դրական նշանին», - ասել է Հռոմի պապը՝ կոչ անելով երկու երկրներին և նրանց առաջնորդներին «որքան հնարավոր է շուտ» խաղաղության պայմանագիր կնքել,-  Հռոմի պապի խոսքն է մեջբերել Վատիկանը։

Նմանատիպ նյութեր