211652_close_icon
views-count6499 դիտում article-date 18:39 10-12-2023

Խաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման. այնտեղ ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա. Վարդան Օսկանյան

Սեղանի վրա այսօր կա այսպես կոչված խաղաղության պայմանագիր, իմ տեղեկություններով բավական առաջ է գնացել եւ  մոտ է ստորագրման: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Այդ փաստաթղթում նախկինում կար մի կետ, եթե չեմ սխալվում 9-րդ կետը, որտեղ խոսվում էր Արցախի ժողովրդի իրավունքների, անկախության հարցերի մասին, այդ կետն այսօր հանված է ասյդ պայմանագրից, գոյություն չունի, ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա եւ եթե այս բովանդակութամբ է ստորագրվում այդ պայմանագիրը, դրանով մենք փակում ենք Արցախի էջը: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը վերջերս ասաց, որ հայերը պետք է մոռանան Արցախի մասին: Ես կարծում եմ, որ դա անհնար պահանջ է, հայ ժողովուրդը երբեք չի կարող մեռանա Արցախի մասին: Արցախի մոռացում նշանակում է մոռանալ ,եր անցյալը, մեր պատմությունը մեր ողջ մշակութային ժառանգությունը: Արցախը մենք չենք կարող մոռանալ, որովհետեւ Արցախը հայկական հող է:

Արցախը երբեք անկախ ադրբեջանի կազմում չի եղել, նույնիսկ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար կարգավիճակ, իսկ վերջին 30 տարիներին Արցախը եղել է փաստացի քաղաքական միավոր: Պահանջել,որ հայ  ժողովուրդը մոռանա Արցախը, դա ուղղակի անհնար է»,- ասում է նա:

Օսկանյանը նշում է, որ խնդիրը կայանում  է նրանում, որ ՀՀ իշխանությունները գնում են դրան եւ այս փաստաթղթի ստորագրումը այս բովանդակությամբ մոռացության է տանում Արցախը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր