973 դիտում
17:28 13-12-2023
Ղարաբաղի հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում․ Շառլ Միշել «Ազատություն»
Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում, «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, հավելելով՝ Եվրամիությունը այդ հարցի շուրջ շարունակում է բանակցությունները Բաքվի ղեկավարության հետ։
«Կարծում ենք, որ էթնիկ հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան կամ գոնե կարողանան այցելել Ադրբեջանի այդ հատված, և նրանց անվտանգությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն։
Փոքրամասնությունների պաշտպանության մասով կան միջազգային չափանիշներ, որոնք պետք է հարգվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, որի շրջանակում էլ պետք է փոքրամասնությունների այդ իրավունքները երաշխավորվեն», - ասել է Միշելը։
«Հայկական կողմը ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո պնդում էր, թե Ղարաբաղի հայերին պետք է անվտանգության ու իրավունքների պահպանման միջազգային երաշխիքներ տրվեն։ Խաղաղության համաձայնագրում այդ հարցին անդրադարձ կա՞, թե՞ Ղարաբաղի հայաթափումից հետո այն կորցրել է հրատապությունը», հարցին Եվրոպական խորհրդի ղեկավարն արձագանքել է՝ չի ուզում խորանալ մանրամասների մեջ, միաժամանակ ընդգծել, որ այդ հարցով երաշխավորը պետք է Ադրբեջանի իշխանությունները լինեն։

Նմանատիպ նյութեր
919 դիտում
19:00 20-09-2023
ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է վստահելի կերպով երաշխավորված լինեն․ Շառլ Միշել
Այս բաժնից
1081 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1006 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
847 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու