211652_close_icon
views-count1267 դիտում article-date 22:38 13-12-2023

Արտահերթ ընտրությամբ Ալիևը ամրապնդում է դիրքերը Հայաստանի դեմ հնարավոր ռազմական գործողությունից առաջ․ Արմեն Պետրոսյան. tert.am

Tert.am-ը գրում է․ Արտահերթ ընտրությամբ Ալիևը ամրապնդում է դիրքերը Հայաստանի դեմ հնարավոր ռազմական գործողությունից առաջ։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը․

««Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում է, թեև հիմա երթուղի կամ ճանապարհ են կոչում։ Միջազգային բարենպաստ իրավիճակի պայմաններում Ալիևը կարող է փորձել հասնել դրան ռազմական ճանապարհով։

Մինչ այդ նա փորձում է ազատվել ներքաղաքական  ու արտաքին քաղաքական կաշկանդող գործոններից։ Նաև դրանով է պայմանավորված նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելը։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր խոչընդոտը կապուղիների վերահսկողության հարցն է։

Հայաստանին ավելի շահեկան է արևմտյան տարբերակը, որը սահմանում է երկրների ինքնիշխանությունը այդ ճանապարհի նկատմամբ, մինչդեռ Բաքուն ու Մոսկվան պնդում են նոյեմբերի 9-ի պայմանագրի վրա, ըստ որի ճանապարհը պետք է վերահսկեն ռուսները»,- նշել է Պետրոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։․
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր