1354 դիտում
14:58 15-12-2023
Փաշինյանը մեղավոր չէ. նա ստեղծված իրավիճակը «ժառանգել» է. Լուկաշենկո
Հետխորհրդային տարածքի քայքայումը ՆԱՏՕ-ի և նրա դաշնակիցների գլխավոր նպատակներից է։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը։
Նրա խոսքով՝ հետխորհրդային տարածքում այսօր բավական հակասություններ կան, ուստի պետք է ուժ լինի նաև սխալները շտկելու և հին խնդիրները լուծելու համար, գրում է tvr.by կայքը։
«Այո, մենք ինչ-որ տեղեր սխալներ ենք թույլ տվել։ Այո, ինչ-որ տեղ չի ստացվել՝ Հայաստանում, Ադրբեջանում։ Եկեք սա շտկենք», - ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահն ընդգծել է, որ այս հակամարտության սրումը չէր լինի, եթե կողմերը ժամանակին լսեին խորհուրդները և ձեռնարկեին անհրաժեշտ միջոցներ։ Նա ընդգծել է, որ տեղի ունեցածի համար Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ. ըստ Լուկաշենկոյի՝ Փաշինյանը ստեղծված իրավիճակը «ժառանգել» է։
Լուկաշենկոն հիշեցրել է, որ նախկինում կոչ էր արել երկրներին ամեն ինչ լուծել խաղաղ ճանապարհով, և քննարկվել էին փոխադարձ ընդունելի կոնկրետ միջոցներ։ Սակայն նախնական պայմանավորվածությունները այդպես էլ կյանքի չեն կոչվե, և հիմա թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար հեշտ չէ, շարունակել է նա:

Նմանատիպ նյութեր
2174 դիտում
11:51 18-01-2019
Փաշինյանը ժառանգել է կոռուպցիայով վարակված երկիր․ Human Rights Watch․ «Ամերիկայի ձայն»
1018 դիտում
09:53 05-10-2014
Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են ինչպես Արևմուտքը, այնպես Էլ՝ ՌԴ-ն. Լուկաշենկո
838 դիտում
17:06 10-08-2024
Մտադիր եմ անձամբ տեղում զբաղվել Ուկրաինայի հետ սահմանին ստեղծված «բուռն իրավիճակով». Ալեքսանդր Լուկաշենկո
Այս բաժնից
1033 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
964 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
808 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու