1042 դիտում
17:38 15-12-2023
Ադրբեջանի հետ դելիմիտացիան երկար ու բարդ գործընթաց է, սահմանազատման աշխատանքները կարող են տարիներ տևել․ Մհեր Գրիգորյան
«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն արդեն իսկ ունի ենթակառուցվածքներ, որոնք մշակվել և գտնվում են իրականացման փուլում, օրինակ՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհը:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա հայտնեց, որ Հորադիզ-Երասխ երկաթուղու ինդիկատիվ արժեքը մեկ տարի առաջ ստացված կարծիքի համաձայն 230 մլն դոլար է կազմելու։
Սահմանազատման գործընթացի վերաբերյալ էլ Գրիգորյանն ասաց, որ Ադրբեջանի հետ հաջորդ հանդիպման ժամկետներ դեռ չկան։
«Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը բավականին երկար կտևի, որովհետև գործընթացը բավականին բարդ է։
Կողմերն աշխատելու են բացառապես տոպոգրաֆիկ քարտեզներով, նաև՝ բացառապես այնպիսի փաստաթղթերով, որոնք ունեն իրավական նշանակություն»,- նշեց Գրիգորյանը՝ նկատելով, որ Ադրբեջանի հետ դելիմիտացիան երկար ու բարդ գործընթաց է և սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքը կարող է տարիներ տևել։

Նմանատիպ նյութեր
2836 դիտում
23:02 26-05-2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է դեռ երկար տևել
Այս բաժնից
1150 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր
763 դիտում
16:22 15-01-2025
Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը կմիանա Հայկ Մարությանին