211652_close_icon
views-count3388 դիտում article-date 08:13 16-12-2023

Գաղտնալսել են և բացահայտել. Գորիսի ոստիկանապետ Մուշեղ Գևորգյանին ազատ են արձակել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Գորիսի ոստիկանապետ Մուշեղ Գեւորգյանին ազատ են արձակել։ Իրավապահները , թե ինչպես է Գորիսի ոստիկանապետը մերժում իրեն զանգահարած ոստիկանության աշխատակիցներին՝ թույլ չտալով անտառից ծառ կտրել։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Գորիսի ոստիկանապետին տնից են հանել ու հրավիրել Հակակոռուպցիոն կոմիտե։

Հիշեցնենք, որ Armlur.am-ը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, որ Գորիսի ոստիկանապետին եւ Կապանի ծառայության գծով փոխոստիկանապետին Երեւան էին տեղափոխել Սյունիքի մարզում անտառներից ապօրինի մասսայական ծառահատումների քրեական վարույթի շրջանակներում։

ՀՀ ոստիկանության պաշտոնյաների հետ ձերբակալվել էին նաեւ մոտ 10 անձինք:

Ի դեպ, Կապանի փոխոստիկանապետը եւ այլ պաշտոնյաներ կալանավորված են, իսկ Գորիսի ոստիկանապետին հարցաքննելուց հետո պարզել են, որ նա մասսայական ծառահատումները կանգնեցնելու համար դուրս է եկել կոնկրետ անձանց դեմ, ուստի ազատ են արձակել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր