211652_close_icon
views-count10414 դիտում article-date 22:13 16-12-2023

«Ֆեդերացիայից զանգում են ընկերներիս, ասում՝ եթե Արասին օգնեք, խնդիր կունենաք»․ Օզբիլիս

ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսն AlphaNews-ի եթերում ասել է, որ կարիերան ավարտելու կապակցությամբ շնորհավորանք չի ստացել ֆեդերացիայից.
«Ամբողջ աշխարհից ինձ շնորհավորել են՝ հայկական ֆուտբոլում ներդրման համար, բայց ֆեդերացիայից՝ ոչ։ Ես ոչ մեկին դեմ չեմ, ես հանուն հայկական ֆուտբոլի եմ։
Համարում եմ, որ ամբողջ ՀՀ-ում էդ խնդիրը կա, որ եթե մեկի կարծիքը չես կիսում, մտածում են՝ իրեն դեմ ես, նման բան չկա։

Դու կարաս մի կարծիք ունենաս, ես՝ ուրիշ․․․ Ֆեդերացիայից ճնշում են անում, զանգում են մոտիկ ընկերներիս ու ասում՝ եթե շարունակեք Արասին օգնել, անձնական խնդիր կունենաք»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ ՀՖՖ նախագահի ընտրությունը դեկտեմբերի 23-ին է․ Օզբիլիսի մրցակիցը ՀՖՖ գործող նախագահ Մելիքբեկյանն է։

Նմանատիպ նյութեր