211652_close_icon
views-count937 դիտում article-date 09:11 17-12-2023

Պաղեստինի առողջապահության նախարարը միջազգային հանրությանը կոչ է արել հետաքննել Իսրայելի հանցագործությունները

Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ Քեյլը կոչ է արել միջազգային հանրությանը չանտեսել հաղորդագրությունները և լռել Գազայի հատվածում Իսրայելի ռազմական հանցագործությունների մասին։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։


Առողջապահության նախարարության ղեկավարը, մասնավորապես, կոչ է արել միջազգային հանրությանը հետաքննել այն տեղեկությունները, թե իսրայելցի զինվորականները պաղեստինցիներին ողջ-ողջ թաղել են Քամալ Ադվանի հիվանդանոցի բակում։ Նա հայտարարել է, որ առկա ապացույցները, որոնք հիմնված են ականատեսների վկայությունների, բժշկական խմբերի և ԶԼՄ-ների հաղորդագրությունների վրա, ցույց են տալիս, որ իսրայելցի զինվորականները ողջ-ողջ թաղել են մի քանի պաղեստինցիների: Քայլեն կոչ է արել միջազգային հանրությանը լուրջ քայլեր ձեռնարկել այս ողբերգության մանրամասները պարզաբանելու համար և չանտեսել Գազայում ռազմական հանցագործությունների մասին այլ հաղորդումները։

Նախարարը նաև պնդել է, որ իսրայելցի զինվորականները ծայրահեղ ցուրտ եղանակին դիտմամբ Քամալ Ադվանի հիվանդանոցից վիրավորներին դուրս են հանել փողոց և հարձակվել բուժանձնակազմի վրա՝ լուրջ վտանգ ներկայացնելով հիվանդների կյանքին։

Քեյլի խոսքով՝ բժշկական անձնակազմը հայտնել է, որ իսրայելական բանակը ոչնչացրել է հիվանդանոցի հարավային հատվածը՝ կանխելով ինկուբատորներում գտնվող 12 նորածինների տարհանումը։

Նմանատիպ նյութեր