211652_close_icon
views-count1060 դիտում article-date 13:21 17-12-2023

Ֆրանսիան Իսրայելից բացատրություն է պահանջել Գազայի հատվածում իր պաշտոնյայի մահվան կապակցությամբ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Իսրայելի իշխանություններից բացատրություն է պահանջում Գազայի հարավում գտնվող Ռաֆահում բնակելի շենքի վրա օդային հարձակման հանգամանքների վերաբերյալ, որի հետևանքով զոհվել են մոտ մեկ տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ ֆրանսիացի պաշտոնյաներից մեկը: Փոխանցում է News.am-ը։

Տղամարդը մահացել է չորեքշաբթի օրվա ավիահարվածի հետևանքով ստացած վերքերից, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

«Մենք Իսրայելի իշխանություններից պահանջում ենք որքան հնարավոր է արագ լույս սփռել այս պայթյունի հանգամանքների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր