211652_close_icon
views-count949 դիտում article-date 14:19 17-12-2023

Իսրայելում գտնվող Ֆրանսիայի արտգործնախարարը հումանիտար հրադադարի կոչ է անում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան այցով ժամանել է Իսրայել, որտեղ հանդիպել է իր գործընկեր Էլի Կոենի հետ։

«Նախարար Կոենի հետ հանդիպմանը ես վերահաստատեցի Ֆրանսիայի հավատարմությունը ահաբեկչության դեմ պայքարում Իսրայելի անվտանգությանը»,- գրել է Կոլոննան X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter): Նա նաև հայտարարել է «Գազայում մարդասիրական զինադադարի հրատապ անհրաժեշտության մասին՝ պատանդներին ազատելու և խաղաղ բնակչությանը օգնություն հասցնելու համար»։

Բացի այդ, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ անհրաժեշտ է «օգտագործել բոլոր ռեսուրսները՝ խուսափելու հակամարտության սրումից»։

Նմանատիպ նյութեր