211652_close_icon
views-count925 դիտում article-date 18:26 18-12-2023

Բլինքենի ու Ֆիդանի միջև կայացել է հեռախոսազրույց

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի  Բլինքենի հետ։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Քննարկվել են ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր: Քննարկվող հարցերի թվում են եղել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը, Թուրքիային F֊16 կործանիչների տրամադրման խնդիրը և համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

Ֆիդանը կոչ Է արել ԱՄՆ֊ին օգտագործել իր ազդեցություն Իսրայելի վրա և ընդգծել Իսրայելի` բանակցությունների սեղանին նստելու անհրաժեշտությունը։

Ըստ թուրքական դիվանագիտական ​​աղբյուրների՝ Ֆիդանը Բլինկենի հետ հեռախոսազրույցում նշել է, որ իրավիճակը Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափում վատթարանում է Իսրայելի հարձակումների պատճառով։

Հանդիպման առնչությամբ գրավոր հայտարարություն է տարածել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը։ Նշվել է, որ երկու նախարարները շարունակել են քննարկումները Իսրայել-Համաս հակամարտության վերաբերյալ՝ շեշտը դնելով հումանիտար հարցերի վրա։

Նմանատիպ նյութեր