5617 դիտում
12:42 19-12-2023
Համախմբվել ու դեմ լինել տուգանելու մոլուցքով առաջնորդվող գործելաոճին․ արժանապատիվ քաղաքացին տուգանքի և տուգանվելու մատերիալ չէ՛, և վերջ. Գևորգ Ստեփանյան
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Կարմիր գծերի և տեղական տուրքերի թանկացման վերաբերյալ..․
Երևանի ավագանու հերթական նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին, քաղաքական իշխանությունն արժանապատիվ քաղաքացուն մատուցում է հերթական անգամ տուգանվելու և տուրքերը բազմատկելու նախագծերը։ Ավագանու ոչ իշխանական ուժերի համախմբման դեպքում՝ այս նախագծերն այս տեսքով միանշանակ կարող են դուրս գալ օրակարգից։ Պարզաբանում՝ ոչ իշխանական ուժերն ավագանիում ունեն 33 մանդատ, իսկ իշխանական կոալիցիան՝ 32 մանդատ։ Քանի որ ոչ իշխանական ուժերից մեկի անդամներից երկուսի հանդեպ հարուցված է քրեական գործ, նրանք ի վիճակի չեն ֆիզիկապես ներկա գտնվելու։ Այս պահին միակ ճիշտ քայլը ոչ իշխանական ուժերի չմասնակցելն է նիստին և քվորում չապահովելը։
Օրակարգի մեջ միաժամանակ ներառելը մանկապարտեզների ֆինանսավորումը ու տուրքերի վճարների բազմապատկումն, անընդունելի քայլ է։ Այս պահին նիստին մասնակցելով ու դեմ քվեարկելով՝ կապահովվի քվորում, որի պարագայում բոլոր նախագծերը կյանքի կկոչվեն։
Կոչ ավագանու ընդդիմադիր բոլոր անդամներին՝ մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և ի շահ երևանցու համախմբվել ու դեմ լինել տուգանելու մոլուցքով առաջնորդվող գործելաոճին։ Արժանապատիվ քաղաքացին տուգանքի և տուգանվելու մատերիալ չէ՛, և վերջ։

Նմանատիպ նյութեր
5131 դիտում
23:46 03-08-2023
Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, հարկի մատերիալ է. Մեսրոպ Առաքելյան
1584 դիտում
16:59 25-01-2020
Վարչապետը բալային համակարգը համարում է «քաղաքացին տուգանելու մատերիալ չէ» շեշտադրման իրագործում
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»