211652_close_icon
views-count53103 դիտում article-date 18:43 19-12-2023

Սյունիքի մարզի պարեկներն ու փրկարարները ապացուցեցին, որ հավատարիմ են մարդ լինելու կոչմանը․ 4 օր է, վտանգելով իրենց կյանքը, ձնաբքի պայմաններում, մերկասառույց ճանապարհներին, օգնության ձեռք մեկնեցին 300-ից ավելի վարորդների․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով որոշ մարզերում ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի և ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Կամո Ցուցուլյանի հանձնարարականներով մարզերում պարեկային և փրկարար ծառայությունները էլ ավելի ուժեղացված ծառայության են անցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 4 օր է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի, Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ պարեկային ծառայությունը ժողովրդին հայտնի Սիսիանի «Զանգեր»-ից մինչև Գորիս գերլարված, երբեմն նաև բքի պայմաններում ծառայություն են կատարում։

Պատճառը նրանում է, որ երբեմն որոշ հատվածներում ձյունը այնքան առատ է տեղում, որ ճանշինի տեխնիկան էլ չի հասցնում այն մաքրել։ Գերլարված են աշխատում նաև Սյունիքի փրկարարական վարչության Սիսիանի և Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները, մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Նրանք պարեկների հետ մոտ 300-ից ավելի տրանսպորտային միջոցներ են այս 4 օրերի ընթացքում դուրս բերել, որոնք հայտնվել էին ոչ միայն ձնասահքի մեջ այլև ձնակույտերում, իսկ Սիսիանում պարեկներին, փրկարարներին ու քաղաքացիներին օգնություն են ցուցաբերել նաև Սիսիանի ճանշինականները։ Վերջիններս ոչ միայն իրենց տենիկաներով արգելափակված ավտոմեքենաներ էին դուրս բերում, այլ նաև փրկարարների ու պարեկների հետ մեծ թվով քաղաքացիներ են տեղափոխում ժողովրդի լեզվով ասած փրկարարների ժամանակավոր հենակետեր։

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ու մինչև այժմ էլ ՊԾ Սյունիքի գումարտակի պարեկներն ու փրկարար ծառայության փրկարարները շարունակում են հավատարիմ մնալ իրենց կոչմանը և հենց նրանց ճիշտ է դժվար, երբեմն նաև վտանգավոր աշխատանքային պայմաններում գրագետ ու ու ճիշտ աշխատանքի շնորհիվ ոչ մի ճանապարհատրանսպորտային պատահար տեղի չի ունեցել։ Որոշ վարորդներ դժգոհում էին, թե ինչի էին մի քանի ժամ շարունակ պարեկները արգելում, որպեսզի իրենք առաջ շարժվեն, սակայն երբ այդ «մեծամիտ» վարորդներին ցույց էին տալիս ճանապարհների բքի հետևանքով փակ լինելու կադրեր ու նաև ,որ նրանց անվադողերը ամառային են, ձենները կտրում ,էլ ոչինչ չէին կարողանում խոսել ու խոստովանում էին, որ «պարեկների արածը ճիշտ է։ Կարողա էդ քաչալ պագրիշկեքով գնանք ու մի փորձանքի գանք»։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր