211652_close_icon
views-count997 դիտում article-date 19:33 19-12-2023

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել տարբերակ, որ առաջարկվի լուծում. Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որ առաջարկի ԼՂ խնդրի լուծում: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է news.am-ը։

«ՀՀ կառավարությունն ամեն ինչ արել է, որ ԼՂ-ն չհայաթափվի այն առումով, որ անընդհատ առաջ էր մղվում գաղափարը, թե թող մարդիկ դուրս գան: Մենք ամեն ինչ անում էինք, որ էդպես չլինի»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի այն հայտարարությանը, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները մեծամասամբ Հայաստանի պատճառով չեն կատարվել՝ Փաշինյանն արձագանքել է. «Այսինքն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է ԼՂ հայության վրա հարձակվի, իսկ այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներում մնա՞ն»:

Նմանատիպ նյութեր