211652_close_icon
views-count1351 դիտում article-date 21:52 19-12-2023

Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված Աթաջանյան ընտանիքի վեցերորդ երեխան

Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ապաստան գտած Աթաջանյան ընտանիքի վեցերորդ երեխան։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչությունից, նորածինը տղա երեխա է, ում անվանակոչել են Արման։ Նա ծնվել է  3320 գրամ քաշով եւ 51 սանտիմետր հասակով։

 Նորածինը Մհեր Աթաջանյանի եւ Քրիստինե Պետրոսյանի վեցերորդ երեխան է,  երկու տղաների ու երեք քույրերի եղբայրը։

Իսկ, ընդհանուր առմամբ, 2023 թվականի հոկտեմբեր ամսից մինչ այժմ, արցախահայության դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական ագրեսիայի եւ բռնի տեղահանությունից հետո, Գեղարքունիքի մարզում ծնվում է արցախցի յոթերորդ երեխան։ 7 ծնունդներից 3-ը ծնվել են Սեւանի ԲԿ-ում, 4-ը՝ Մարտունու ծննդատանը։

Նմանատիպ նյութեր