211652_close_icon
views-count976 դիտում article-date 14:21 20-12-2023

Ադրբեջանի քաղաքականությունը ցույց է տալիս՝ արցախահայության իրավունքները չեն կարող պահպանվել, եթե նրանք վերադառնան ԼՂ. Արմեն Խաչատրյան

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարծում է, որ դեռ շատ ենք անդրադառնալու Արցախի հիմնախնդրին։

«Առանց Արցախի հիմնախնդրի՝ ես չեմ կարծում, որ որևէ մեկը ինչ-որ մի բան  կքննարկի, բոլոր շերտերում, բոլոր քննարկումների ժամանակ գրեթե քննարկվում է Արցախի խնդիրը», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվելու են շատ միջոցառումներ և՛ Հայաստանում, և՛ միջազգային ատյաններում։

ՔՊ-ականն ընդգծեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղավորներ չի փնտրում, ներկայացնում է փաստական տվյալներ, որոնք տեղի են ունեցել։

Արմեն Խաչատրյանն ասաց՝ Ադրբեջանի վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ արցախահայության իրավունքները չեն կարող պահպանվել, եթե նրանք վերադառնան Լեռնային Ղարաբաղ։

«Նրանց իրավունքների կրկնակի ոտնահարման ռեալ ռիսկեր կան», - նշեց նա։

Նմանատիպ նյութեր