2029 դիտում
16:20 20-12-2023
Նորատուսցիների կողքին կանգնած եմ. ես էլ եմ ժամանակին ձուկ բռնել. ՔՊ-ական պատգամավորը բողոքի ակցիայի վայրում է. News.am
Գեղարքունիքի մարզից ընտրված ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանն այցելել է Նորատուս համայնք, որտեղ բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք բողոքում են ձկնորսության արգելքի դեմ:
«Ժողովրդիս կողքին կանգնած եմ, իրենց հարցերով զբաղվում, են: Ինչ կա իրավական տեսանկյունից, իրավաբանները կանեն, մենք էլ որպես ժողովրդի ընտրյալ կանենք այն, ինչ պահանջ կամ խնդրանք կա: մենք էլ մեր մասով կխնդրենք:
Բերման ենթարկվածների մասով քննարկումներ են գնում բարձրաստիճան իրավապահների հետ, մնացած հարցերի պատասխանները ընթացքը ցույց կտա։ Հիմա այս պրոցեսի մեջ եմ, թողեք ժողովրդի հետ հասկանանք՝ ինչ է կատարվում»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե քաղաքացիները նշում են, որ հացի խնդիր ունեն, պատգամավորը պատասխանեց, որ լուծման մասին քննարկումներ են ընթանում։ «Ինչը օրինական պահանջ է՝ օրինական է, ինչը ժողովրդի ապրելու միջոցի պահանջ է՝ դա էլ պետք է հաշվի առնել։ Մնացած հարցերը ձկնորսներից յուրաքանչյուրի հետ է քննարկվելու, բոլոր հարթակներում՝ Ազգային պարկում, նախարարություն, կառավարություն...»,-ասաց նա։
«Մենք գտնելու ենք լուծում, ոչ մի հարց անլուծում չի մնալու: Մինչեւ այս պահը որոշակի լուծումների, փոխզիջումների գնացել ենք՝ սկսած քվոտաներից, ձկան օրինական արտահանումից: Այս պահին վերջնական արդյունք չկա, որ ասեմ»,-ասաց նա:
Իշխանական պատգամավորը նշեց, որ երեկ ձկնորսների ու պարեկների միջև տեղի ունեցած բախումից հետո ձերբակալված անձանց հետ հանդիպում չի ունեցել, դեռևս տեղյակ չէ մանրամասներից։
Նարեկ Գրիգորյանը նաև խոստովանեց, որ ժամանակին ինքը ևս ձկնորսությամբ է զբաղվել՝ հավելելով, որ նորտուսցի չկա, որը ձկնորսությամբ չզբաղվի։
Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի՝ Նորատուսի մոտ ձկնորսները դիմակներով լճի վրա ծեծել են պարեկներին, նրանց ուղղությամբ նետել են բենզինով շշեր և փայտեր։
ՔԿ-ի հաղորդագրության համաձայն՝ Գեղարքունիքում ձկնորսների խուլիգանության, պաշտոնյաների պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3083 դիտում
13:48 02-12-2014
Ո՜նց քեզ կապտակեի. ՀՀԿ-ական պատգամավորը՝ բողոքի ակցիայի մասնակից երիտասարդին
1426 դիտում
07:50 17-11-2023
ՔՊ-ական պատգամավորը 2019 թվականին տուն է գնել. ինչ ունեցվածք ունի պատգամավորը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1378 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան
1678 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը