3083 դիտում
13:48 02-12-2014
Ո՜նց քեզ կապտակեի. ՀՀԿ-ական պատգամավորը՝ բողոքի ակցիայի մասնակից երիտասարդին
Ո՜նց քեզ կապտակեի: Նման արտահայտություն այսօր ԱԺ-ի դիմաց ԵՏՄ-ի անդամակցությանը դեմ արտահայտվող երիտասարդներից մեկի հասցեին արեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վազգեն Կարախանյանը:
Երիտասարդները Ազգային ժողովի շենք մտնող պատգամավորների հետեւից վանկարկում էին «ամո՛թ», «դավաճա՛ն», «դեմ քվեարկե՛ք» եւ նմանատիպ այլ արտահայտություններ:
Նրանք պատգամավորներին նաև հարցնում էին, թե իրենք հա՞յ ազգին են կողմ, թե՞ ռուս, ինչից հետո Վազգեն Կարախանյանը, դիմելով վանկարկող երիտասարդներից մեկին, հարցրեց. «Ո՞ւր էիր, որ ես պայքարում էի Սովետական Միության դեմ»:
Նա նաեւ բողոքի մասնակից երիտասարդներին «ամերիկացի լրտեսներ» անվանեց եւ շտապեց նիստերի դահլիճ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
955 դիտում
21:01 31-01-2025
Լիտվայի դեսպանը շնորհավորել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը՝ մանդատի երկարաձգման կապակցությամբ
1240 դիտում
20:49 31-01-2025
Աղազարյանի որդին դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
2260 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել