211652_close_icon
views-count18052 դիտում article-date 11:38 22-12-2023

Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի 6/3 շենքում պարբերաբար խմելու ջուր չեն ունենում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի 6/3 շենքում պարբերաբար խմելու ջուր չեն ունենում։ Մեկ ամիս առաջ էին քաղաքացիները նույն խնդրին բախվել։ «Վեոլիա ջրից» եկել էին, նորոգել։ Սակայն այդ ամենը կարճ կյանք ունեցավ։

Օրեր անց նորից ընդհանուր առմամբ 50 բնակարան զրկվել էր խմելու ջրից։ Բնակիչները տարրական կենցաղային հարցերը լուծելու համար կամ ջուրը գնում էին խանութից, կամ հարևանությամբ գտնվող տարածքներից են բերում։ Սակայն դա էլ լուծում չէ։ Քաղաքացիների խոսքով եվ «Վեոլիա ջուր», և վարչական շրջան էին դիմել։ Թաղապետարանից հայտնել էին, որ խնդրի լուծումն իրենց դաշտում չէ։ «Վեոլիա ջուրը» պետք է անի։ Քաղաքացիներն էլ շատ հաճախ են զանգել «Վեոլիա ջուր, հիշեցրել, որ իրենք վճարումները պարտաճանաչ են կատարում, ու նույնն էլ անկալում են իրենցից, որ գան ու խնդիրը վերցանեն։ Ասում են՝ նման վիճակում անհնար է ապրել։

«Վեոլիա ջուր» ընկերությունում խնդրին լավատեղյակ էին, ասացին՝ իրենց աշխատակիցները դեռ օրեր առաջ են այդ հասցեում աշխատանք կատարել։ Վերադարձել են հաջորդ օրն ու ավարատել գործը։

Ջրամատակարարումն արդեն վերականգնվել է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր