211652_close_icon
views-count1024 դիտում article-date 20:44 22-12-2023

Տիգրան Ավինյանն այցելել է Նորքի տուն-ինտերնատ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Նորքի տուն-ինտերնատ։ Քաղաքապետը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․

«Մեր տարեցներն ունեն հատուկ խնամքի և ուշադրության կարիք: Նորքի տուն-ինտերնատն այսօր ունի 235 բնակիչ: Նրանք հիմնականում տարեցներ են, ինչպես նաև 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող երիտասարդներ: Ամանորին ընդառաջ Նորքի տուն-ինտերնատ այցի ընթացքում ծանոթացանք պայմաններին, լսեցինք բնակիչների մտահոգություններն ու խնդիրները: Միասին ունկնդրեցինք դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տաղանդաշատ պատանիների կատարումները: Ուզում եմ վստահեցնել, որ տարեցները և հատուկ կարիք ունեցող մյուս քաղաքացիները հնարավորինս շարունակելու են լինել մեր ուշադրության կենտրոնում»,-նշված է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր