211652_close_icon
views-count1111 դիտում article-date 16:28 23-12-2023

Դատախազության ներկայացուցիչները շախմատ են խաղացել «Ճախրուկ»-ի՝ հատուկ կարիք ունեցող սաների հետ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազի տեղակալներն ու Դատախազության աշխատակիցները դեկտեմբերի 22-ին այցելել են Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող՝ «Ճախրուկ» մշակութային կենտրոն: 

Այս մասին հայտնում են Դատախազությունից` նշելով, որ այցի շրջանակում Դատախազության աշխատակիցների և չափահաս «Ճախրուկների» միջև անց է կացվել շախմատի մրցույթ, որին մասնակցել է նաև գրոսմայստեր, Հայաստանի հավաքականի կազմում համաշխարհային օլիմպիադաների կրկնակի հաղթող Տիգրան Պետրոսյանը:

Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավար Հարություն Բալասանյանը և Կենտրոնի հիմնադիրները Դատախազության աշխատակիցներին են ներկայացրել Կենտրոնի գործունեությունը, Կենտրոնի սաների կողմից՝ կավից և փայտից պատրաստված ձեռքի աշխատանքները: 

Աննա Մխիթարյանը կարևորել է ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ դատախազության աշխատակիցների այցը կենտրոն, շախմատի մրցույթ անցկացնելու գաղափարը  և շնորհակալություն հայտնել Աննա Վարդապետյանին՝ «Ճախրուկների» հետ 2017 թվականից սկսած բարեկամության համար: 

Կենտրոնը հիմնել են կամավորներ Աննա և Անահիտ Մխիթարյանն ու ստեղծել «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, որտեղ նվագում և երգում են մանկատան՝ հատուկ կարիքներ ունեցող սաները։

Նմանատիպ նյութեր