211652_close_icon
views-count1123 դիտում article-date 13:52 24-12-2023

Սոչիում փոթորկի պատճառով 11,800 մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման

Սոչիում փոթորիկը տապալել է ավելի քան 80 ծառ և վնասել ավելի քան տասը մասնավոր և բազմաբնակարան շենքի տանիքներ։ ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության տվյալներով՝ փոթորկի պատճառով խախտվել է էլեկտրամատակարարումը Սոչիի չորս շրջանում՝ առանց էլեկտրականության թողնելով 11,8 հազար մարդ։

Սաստիկ քամու պատճառով չորս ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել Սոչիի օդանավակայանում։ Այժմ դրանք գտնվում են այլընտրանքային օդանավակայաններում, գրում է kommersant.ru-ն: 

Սոչիում դեկտեմբերի 23-ից 25-ը փոթորկի նախազգուշացում է:

Նմանատիպ նյութեր