211652_close_icon
views-count31092 դիտում article-date 09:15 25-12-2023

Արագածոտնի մարզում մերկասառույց ճանապարհը՝ ավտովթարի պատճառ. բախվել են Ford Transit-ն ու Opel-ը. վերջինները հայտնվել են ձորում. օպերատիվ են գործել ՊԾ Արագածոտնի գումարտակի պարեկներն ու հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 69 կմ հատվածում բախվել են Ford Transit և Opel մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում:
 
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն, սակայն մեծ դժվարությամբ դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազաղյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Տեղում տարածքը սահմանազատել և բքի պայմաններում հետաքրքրասեր վարորդներին են դեպքի վայրից հեռացրել նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Մացակյանն ու Տիգրան Ղազարյանը: 

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը ճանապարհին տեղացած առատ ձյունն ու ճանապարհի մերկասառույցն է եղել, իսկ ճանապարհը սպասարկող ճանշինը գուցե մտածել է, որ ինքն այդտեղ անելիք չունի, ու եթե ճանապարհից հեռացնեին ձյունն ու մաքրեին սառույցը, վթարը տեղի չէր ունենա, մինչդեռ վթարից առաջ ու վթարից հետո էլ՝ 3 ժամ անց, ճանշինը չկար ու չկար, իսկ վարորդները «քաղցր խոսքեր» էին շռայլում ճանապարհը սպասարկող ճանշինականներին:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր