211652_close_icon
views-count1204 դիտում article-date 12:59 25-12-2023

Պուտինի այցեքարտն աճուրդում վաճառվել է 2 մլն ռուբլով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հին այցեքարտը՝ 1990-ականներին Լենինգրադի Ժողովրդական պատգամավորների խորհրդում աշխատելու ժամանակվանից, էլեկտրոնային աճուրդում վաճառվել է 2 մլն ռուբլով, ասվում է աճուրդի կայքում։

Քարտի մեկնարկային գինը հազար ռուբլի էր: Գնորդի անունը չի հաղորդվում, գրում է Lenta.ru-ն:

Պուտինն այդ այցեքարտն օգտագործել է Լենինգրադի ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի նախագահի՝ միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական աշխատած ժամանակ։

Դրա վրա քաղաքական գործիչը ձեռքով մի քանի հեռախոսահամար է գրել։ 

Նմանատիպ նյութեր