211652_close_icon
views-count15485 դիտում article-date 20:46 27-12-2023

Ավտովթար՝ Սյունիքի մարզում. Ֆրանսիայի 22-ամյա քաղաքացին Chevrolet-ով բախվել է թիթեղյա պարսպին ու կողաշրջվել. օպերատիվ են գործել Գորիսի փրկարարներն ու ՊԾ Սյունիքի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 22-ամյա Նիկոլաս Ավետիսյանը իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Տեղ ավտոճանապարհի 19 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիթեղյա հենապատին ու կողաշրջվել, ինչի հետևանքով էլ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջ-փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայում առաջացած հրդեհը մարվել է։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակին պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Ժորա Պողոսյանն ու կրտսեր պարեկ Կարեն Մինասյանը։

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր