211652_close_icon
views-count1159 դիտում article-date 19:09 28-12-2023

Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Ֆիդանը հայտնել է, որ Թուրքիայի խորհրդարանում  շարունակվում է Շվեդիայի անդամակցության հետ կապված գործընթացը։

Ամերիկյան F-16 կործանիչերի վաճառքի առնչությամբ Ֆիդանն  ընդգծել է, որ ակնկալում են, որ ԱՄՆ վարչակազմը և ԱՄՆ Կոնգրեսը կգործեն դաշնակցային ոգուն համապատասխան և կիրականացնեն ստանձնված պարտավորությունները։

Քննարկվել են նաև վերջին զարգացումները Գազայում, Կիպրոսի հարցը ու թուրք-ամերիկյան հարաբերություններին առչվող խնդիրները։ 

Նմանատիպ նյութեր