211652_close_icon
views-count1267 դիտում article-date 22:14 29-12-2023

Ռուսաստանում Պուտինին վստահողները 3 տոկոսով ավելացել են՝ հասնելով 80 տոկոսի

Դեկտեմբերի 18-ից 24-ը «Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի» անցկացրած վերջին հարցումների արդյունքներով՝  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ՌԴ քաղաքացիների վստահության մակարդակը  աճել է 0,3 տոկոսային կետով  և կազմում է 80%։ Փոխանցում է Tert.am-ը։

«Վստահու՞մ եք արդյոք նախագահ Պուտինին» հարցին դրական է պատասխանել հարցման մասնակիցների 80%-ը, իսկ «Գո՞հ եք արդյոք նախագահի աշխատանքից» հարցին դրական պատասխանողները 77,1% են կազմել։

Կառավարության աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 53,7%-ը, կոնկրետ վարչապետ Միխայիլ Միշուստինի աշխատանքը՝ 54,5%-ը, վարչապետին վստահողները 62,9% են։

«Единая Россия» կուսակցության աջակցության մակարդակը կազմել է 42,2 տոկոս, ՌԴԿԿ-ն՝ 8,8 տոկոս%:

Նմանատիպ նյութեր