14519 դիտում
16:48 02-01-2024
Սեբաստիա փողոցում տրոլեյբուսում բռնկված հրդեհի առնչությամբ ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 2-ին Երևանի Սեբաստիա փողոցում տրոլեյբուսում բռնկված հրդեհի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեփական նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրություն։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Դեպքի վերաբերյալ առավել մանրամասն ու ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին։
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու, այլ նաև ապագայում նման պատահարները բացառելու համար։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում, հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային։ Կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից։
Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարկան ջոկատներից 2 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի և ավագ պարեկ Էդգար Սարիբեկյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել առանց խոչընդոտի։բԺամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երբ տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, պարեկները մոտեցել են և վարորդների ու քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար սահմանազատել են տարածքը, ու այդ ժամանակ էլ տրոլեյբուսը է հետընթաց է եկել ու բախվել Պարեկային ծառայության ավտոմեքենային։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, դեպքի վայրի հարևանությամբ՝ Սեբաստիա 153/3 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները ուղևորներին շտապ տարհանել են, տարհանման ժամանակ էլ սերվիսի աշխատակիցներից մեկի ձեռքերն այրվածքներ են ստացել։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 304+
304+
Նմանատիպ նյութեր
1683 դիտում
21:57 13-01-2020
ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել Եղվարդ քաղաքի և Աչաջուր համայնքի ծննդատների փակման առնչությամբ
2391 դիտում
23:35 31-07-2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել Հայկ Սարգսյանի հետ կապված սկանդալի առնչությամբ