211652_close_icon

Խաղաղություն ավետող այս տոնին ես մաղթում եմ, որ բոլորիս սրտերը լցվեն հույսով, հավատով ու սիրով․ Գագիկ Ծառուկյան

views-count6975 դիտում article-date 18:31 05-01-2024
Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Սրտանց շնորհավորում եմ համայն հավատավոր հայ ժողովրդին՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ:

Խաղաղություն ավետող այս տոնին ես մաղթում եմ, որ բոլորիս սրտերը լցվեն հույսով, հավատով ու սիրով: Ամենազոր հավատքով հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները:Թող Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը խաղաղություն ու համերաշխություն բերի բոլորին:

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»». . .

Նմանատիպ նյութեր