211652_close_icon
views-count68214 դիտում article-date 20:22 05-01-2024

Առեղծվածային կրակոցի հետքերով․ կինը գլխի մասում հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց․ ոստիկանները օրերի ընթացքում հայտնաբերեցին ամուսնուն, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է արարքն ու ներկայացրել «վինչեստր»-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով՜ ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի, և ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ պարզել են հունվարի 1-ին Երևանում տեղի ունեցած առեղծվածային դեպքի հանգամանքները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ օրը ժամը 03։55-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա Գոհար Բ․-ին գլխի մասում անզգուշաբար հրազենային վիրավորում է պատճառել Երևանի բնակիչ 44-ամյա Արմեն Հ․-ն։

Գոհար Բ․-ն տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ դեպքի վայրում հայտնաբերել էին արնանման հետքեր։

Ոստիկանները հայտնաբերել են Արմեն Հ․-ին, ով փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանել է, որ ինքն է կրակել ու անզգուշությամբ Գոհար Բ․-ին պատճառել վնասվածք, այլև հայտնել է, որ կրակոցը արձակել է իրեն պատկանող «վինչեստր» տիպի ողորկափող որսորդական հրացանով։

Արմեն Հ․-ն ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կրակողն ու վիրավորը ամուսիններ են։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 1-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 63 խումբը «հրազենային վիրավորում գլխի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխել մի կնոջ։

Հիվանդանոց էին մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանն ու ոստիկանության Շենգավիթի բաժի պետ Անդրանիկ Շահբազյանը։

Հիվանդանոցում բժշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել էր, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ պարզել էին, որ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Գոհար Բ․-ն է, ով հիվանդանոց էր տեղափոխվել Արտաշիսյան փողոցի 58 հասցեի բակից։

Նշված վայր ժամանած ոստիկանները, պարեկներն ու Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի գլխավորությամբ, դեպքի վայրում հայտնաբերել էին արնանման հետքեր։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր