886 դիտում
09:54 07-01-2024
Մամոնան ու թրքասիրությունը դատապարտված են պարտության, երբ նժարի վրա Ազգի հավիտենականությունն է․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Մամոնան ու թրքասիրությունը դատապարտված են պարտության, երբ նժարի վրա Ազգի հավիտենականությունն է։
Հունվարի 7-ը ննջեցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։
Սա այն օրն է, երբ պետք է ոգեկոչել ազգի մեծ նահատակներին՝ նրանց, ովքեր ամենաթանկը՝ իրենց կյանքն են մարտիրոսել վասն հավատո եւ վասն հայրենյաց: Մեր օրերում բարոյալքման ախտը լուրջ սպառնալիք է ազգային-ավանդական-քրիստոնեական արժեհամակարգի գոյությանը:
Այսօր հետեւողականորեն եւ ծրագրված փորձ է արվում ջարդել հայ ժողովրդի գոյության հոգեւոր-մշակութային ողնաշարը՝ հեղինակազրկելով ազգային կառույցները, նվաստացնելով պատմական հերոսական իրադարձությունները եւ ջնջելով ազգային ինստիտուցիոնալ հիշողությունը:
Սրանք Արցախն են հանձնել ու հայաթափել, հանձնել, իսկ հիմա էլ զբաղված են Հայաստանի ադրբեջանացմամբ։ Դժվար ու ողբերգական ժամանակներ ենք ապրում: Բայց սա էլ կանցնի, համոզված եմ:
Մամոնան ու թրքասիրությունը դատապարտված են, երբ նժարի վրա հավիտենականն է՝ Աստված եւ հայրենիք:
Լույս շիրիմներիդ եւ խաղաղություն հոգիներիդ, տղերք»:

Նմանատիպ նյութեր
2460 դիտում
20:34 05-04-2016
Անհնար է պարտության մատնել մի ազգի, որը չի ուզում պարտվել. Շարմազանով
1426 դիտում
20:41 13-03-2024
Պարտության սիմվոլ Փաշինյանը պարտությունը որպես հաղթանակ է ներկայացնում․ Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
583 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում
1078 դիտում
18:57 18-10-2024
ԱԺ նախկին պատգամավորի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ինչն է պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmLur.am
547 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը