25955 դիտում
09:32 08-01-2024
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Toyota Camry-ն բախվել է քարերին ու կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում. կան վիրավորներ. պարզվում է վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվար 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Toyota Camry մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 38-ամյա Արսեն Ամիրյանն ու 29-ամյա Եղիա Կոլակյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից ու օպերատիվորեն ժամանած Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի ու ավագ պարեկ Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչ խումբը՝ օրվա պետասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է վարորդի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+