877 դիտում
12:00 08-01-2024
Ադրբեջանական գերության մեջ պահվող հայերի իրավունքների պաշտպանության ծավալուն աշխատանք է կատարվում. Մինասյան
Իրականացվում է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի իրավունքների պաշտպանության ծավալուն աշխատանք։
Այս մասին տեղեկացրել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունվարի 8-ի՝ 2023-ն ամփոփող մամուլի ասուլիսում։
Նախարարը հիշեցրել է, որ դեկտեմբերին ավելի քան 30 հայ գերիներ վերադարձել են տուն, Հայաստանն իր հերթին Ադրբեջանին է հանձնել երկու դատապարտյալի։ Մինասյանի խոսքով՝ իրականացվում է մեծ դիվանագիտական աշխատանք ԱԳՆ-ի եւ դեսպանությունների միջոցով՝ միջազգային հանրությանը տեղեկացնելու համար այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունեցել, այդ ինչ մարդիկ են (գերության մեջ գտնվող ԼՂՀ ղեկավարները- խմբ.), նրանց քաղաքական անցյալը։ Կատարվում են նաեւ ԿԽՄԿ այցելություններ, որն ապահովում է գերիների կապը հարազատների հետ։ ՀՀ կառավարության միջազգային-իրավական հարցերի գծով ներկայացուցիչը ակտիվորեն աշխատում է միջազգային դատական մարմիններում՝ գերիների իրավունքների պաշտպանության համար։ Վստահ եմ, որ ծավալուն աշխատանք է իրականացվում, եւ ապագայում կլինի այդ դատերի վճիռները ներկայացնելու հնարավորություն, ասել է Մինասյանը։

Նմանատիպ նյութեր
6332 դիտում
15:23 12-12-2014
Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել գերության մեջ պահվող հայկական 5 հոգանոց ընտանիքին
Այս բաժնից
991 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
871 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
760 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին