211652_close_icon
views-count7573 դիտում article-date 11:14 09-01-2024

Նոր խաչքարի օրհնության արարողություն՝ Արաբկիրի Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը, իսկ հունվարի 7-ը՝
հանգուցյալների հիշատակության օր է՝ մեռելոցը։

Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ, որից հետո կատարվում է հոգեհանգստյան կարգ։ Պատարագից և
հոգեհանգստյան կարգից հետո, մարդիկ այցելեցին իրենց հարազատների շիրիմներին։

Սակայն Արաբկիրի զբոսայգուց դեպի Հրազդանի կիրճ իջնող ճանապարհին գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին
մատուռի համար օրն ավելի հիշարժան էր։

Մատուռի բակում Արաբկիրի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանին էին սպասում Արաբկիր
վարչական շրջանի ներկայացուցիչներն ու տեղի բնակիչները։

Տեղի ունեցավ մատուռի հարևանությամբ` ի հիշատակ «Ռաֆոյի և Արթուրի» տեղադրված խաչքարի օրհնության
արարուղությունը, որից հետո Սուրբ Աստվածածին մատուռում աղոթք հնչեց՝ մատուռի ստեղծման նախաձեռնության
հեղինակ, վաղամեռիկ Արամ Մարգարյանի հոգու հանգստության համար։

Միջոցառումն ավարտվեց մատաղի ճաշի օրհնությամբ ու բաժանմամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր