211652_close_icon
views-count7846 դիտում article-date 20:18 02-03-2021

Քանաքեռի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել խաչերի օրհնության և զորակոչիկներին հանձնման հանդիսավոր արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Թովմասյան» հիմնադրամը, ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության առաջարկով, հանձն է առել հովանավորել այս տարի զորակոչվող զինծառայողներին «Աշոտ Երկաթ» խաչերի հանձնումը։

Մարտի 1-ին Քանաքեռի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ խաչերի օրհնության և զորակոչիկներին հանձնման հանդիսավոր արարողություն, որից հետո «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանին շնորհվեց «Աշոտ Երկաթ» ոսկե շքանշան։

Այս ավանդույթը նոր չէ։  Այն սկիզբ է առել Արցախյան գոյամարտի տարիներին, երբ հայ մարտիկները խաչեր էին կրում համազգեստի եւ զրահատեխնիկայի վրա։ Այս կրծքանշանը, որը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, 2012 թվականին Վեհափառ Հայրապետի կողմից հռչակվել է` որպես «Հայոց բանակի պահապան Խաչ»։

Այն Աշոտ Երկաթ թագավորի խաչի կրկնօրինակն է, որը համարվում է պատմական սրբություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր