211652_close_icon
views-count754 դիտում article-date 07:12 10-01-2024

«Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջիկայում նոր գրասենյակ կունենա. երբ է այն բացվելու և որտեղ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկայում կառավարության հարևանությամբ նոր գրասենյակ կունենա:

«Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր գրել, որ ՔՊ-ն մտադիր է իր գլխավոր գրասենյակը Սայաթ-Նովայից տեղափոխել Հանրապետության փողոց, դեռ 2022թ.-ից նոր գրասենյակը վերանորոգման փուլում է:

Գրասենյակը գտնվում է կառավարության շենքին մոտ՝ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ-ի գրասենյակի հարևանութամբ: Այդ տարածքում նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանից տեղեկացավ, որ ՔՊ նոր գրասենյակը մարտին պատրաստ կլինի, և կուսակցական հավաքներն արդեն նոր գրասենյակում տեղի կունենան, այսինքն՝ առաջիկայում ՔՊ-ն իր վաղեմի «հակառակորդներին» դրկից կդառնա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր