2164 դիտում
18:15 10-01-2024
Շիրակի մարզպետը նոր օգնական ունի․ ո՞վ է նա. Aravot.am
Ամանորից հետո աշխատանքային օրերը սկսվելուն պես՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը փոփոխություն է կատարել հայեցողական պաշտոններում, նոր մարդու բերել պաշտոնի։ Ինչպես տեղեկանում ենք մարզպետարանի պաշտոնական կայքից, Շիրակի մարզպետը մարզպետի օգնականի պաշտոնից ազատել է Գնունի Աղաբեկյանին՝ նրան նույն օրը նշանակելով մարզպետի խորհրդական։
Իսկ այսօր մարզպետի օգնականի պաշտոնում նոր նշանակում է կատարել․ նշանակել է Հակոբ Գևորգյանին (լուսանկարում)։ Նշենք, որ Հակոբ Գևորգյանը երկար ժամանակ՝ մոտ 9 տարի, զբաղեցրել է Գյումրու ծայրամասային «Մուշ» թաղամասի դպրոցի տնօրենի պաշտոնը։ Այն համարվում է Գյումրու ամենամեծ դպրոցներից մեկը։ Իսկ մինչ այդ եղել է Բենիամին գյուղի դպրոցի տնօրենը։ Նկատենք, որ մարզպետի այս նոր նշանակումը քննադատության է արժանացել հենց որոշ ՔՊ-ականների կողմից, որոնք իրենց գրառումներում նշել են, թե մարզպետը օգնական է նշանակել թիվ 23 դպրոցի նախկին տնօրեն, ՀՀԿ-ական Հակոբ Գևորգյանին՝ այդ նույն դպրոցի տնօրենի պաշտոնում էլ նշանակելով Գևորգյանի կնոջը՝ Անի Գևորգյանին։
Հակոբ Գևորգյանի կենսագրությունը մարզպետարանի պաշտոնական կայքում դեռ տեղադրված չէ, փորձեցինք նրանից ճշտել որոշ մանրամասներ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։ Այդուհանդերձ այս թեմայի շուրջ մենք կփորձենք պարզաբանումներ ստանալ թե՛ մարզպետից և թե՛ Հակոբ Գևորգյանից։
Այսպիսով`Շիրակի մարզպետը երկու օգնական և երեք խորհրդական ունի։

Նմանատիպ նյութեր
3188 դիտում
14:43 22-02-2017
Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր օգնական ունի
3676 դիտում
18:42 28-02-2017
Կարեն Կարապետյանը նոր օգնական ունի
5190 դիտում
17:23 05-06-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի
Այս բաժնից
514 դիտում
18:40 19-11-2024
Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրենի հետ
700 դիտում
18:16 19-11-2024
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը
637 դիտում
18:04 19-11-2024
ՀՀ ՆԳ նախարարության պատվիրակությունը ճանաչողական այցով Բեռլինում էր