211652_close_icon
views-count1036 դիտում article-date 23:44 10-01-2024

Հակոբ Արշակյանը ԱԺ գործընկերների հետ այցելել է DataArt Armenia ընկերություն

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ ԱԺ գործընկերների հետ այցելել է DataArt Armenia ընկերություն։

«Տեղում ծանոթացանք կառավարության կողմից գործարկված ծրագրերի իրականացմանը վերաբերվող հարցերին, Հայաստան տեղափոխված արտասահմանցի մասնագետների ապրելու և աշխատելու պայմաններին, գոյություն ունեցող մարտահրավերներին և զարգացման նոր հնարավորություններին։

Ուրախալի էր արձանագրելը, որ ի թիվս այլ կարևոր ծրագրերի` ընկերությունը զբաղվում է նաև ԼՂ բռնի տեղահանված հայ կանանց ինտենսիվ վերապատրաստման դասընթացներով, որի նպատակը ոլորտում աշխատանքի անցնելու հնարավորություն ստեղծելն է։

Մտքեր փոխանակեցինք նաև նախատեսվող օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաև ռազմավարական նոր ծրագրերի իրականացման շուրջ»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Նմանատիպ նյութեր