27811 դիտում
22:52 11-01-2024
Այսօր Արագածն իր գեղեցկությամբ չէր զիջում բիբլիական Արարատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունվարի 11-ին, ձմռան շունչը զգացվում է նաև Արագած լեռան տարածքում. այն իր գեղեցկությամբ չէր զիջում բիբլիական Արարատին։
Ու զուր չէ, որ բազմաթիվ լեգենդար հայ ու օտարերկրյա գրողներ բանաստեղծություններ են ձոնել Արագածին։
ԱՐԱԳԱԾԻՆ
Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ։
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։
Ավետիք Իսահակյան
Իսկ մեր օրերի գրող, բանաստեղծ Առլեն Շահվերդյանի «Իմ սե՛ր, հայրենի՛ք» սիրված բանաստեղծությունը նույնպես արդիական է այսօր ու այն ընթերցելուց հետո էլ ավելի ես սիրում հայրենիքդ, բիբլիական Արարատն ու թափառական ամպերի մեջ հավերժ Արագածը։
ԻՄ ՍԵ՛Ր, ՀԱՅՐԵՆԻ՛Ք
Կգա՛ ժամանակ՝ կժպտաս նորից
Ու կթոթափես բեռդ վշտանքի,
Հառնելով, ինչպես հրեղե՛ն փյունիկ՝
Կապրես լուսավո՜ր դարը Քո կյանքի:
Կլինես հզո՛ր, երջանի՛կ ու մե՜ծ,
Գիրկդ կբացես՝ Զավակներդ գան,
Ու չե՛ն հանդգնի ոսոխ ու ճիվաղ
Մթագնել պայծառ, լուսե ապագադ:
Դեռ փայլելո՛ւ է Զինանշանդ,
Դրոշով՝ ազդո՛ւ, Հիմնով Քո բա՜րձր,
Դեռ լուծվելո՛ւ է ի շահ Մեր Ազգի
Ցավերով վերքած Հայկական հարցը:
Ու հավատավոր սիրով առ Աստված
Եվ հայրենատեր, նվիրյալ ոգո՛վ,
Կստեղծե՛ն փառքի հզո՜ր Հայաստան
Ուժեղ ու կրթյալ Զավակները Քո:
Եվ կիրագործե՛ն իղձը Մեր Ազգի՝
Կարարեն նորից Երա՜զ Հայրենիք,
Ընդարձա՛կ ու մե՛ծ, լուսավո՜ր ու վե՛հ
Փառքի՛ ու պատվի՛ արժանի գալիք:
Ուրեմն, վստա՛հ ընթացիր հեռուն՝
Ամրաքա՛յլ ոտքով խփելով դարին,
Իմ Սե՛ր, Հայրենի՛ք, ապրի՛ր հավիտյան,
Դո՛ւ ես Սրբազան օրրանը Հայի:
Առլեն Շահվերդյան
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ու զուր չէ, որ բազմաթիվ լեգենդար հայ ու օտարերկրյա գրողներ բանաստեղծություններ են ձոնել Արագածին։
ԱՐԱԳԱԾԻՆ
Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ։
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։
Ավետիք Իսահակյան
Իսկ մեր օրերի գրող, բանաստեղծ Առլեն Շահվերդյանի «Իմ սե՛ր, հայրենի՛ք» սիրված բանաստեղծությունը նույնպես արդիական է այսօր ու այն ընթերցելուց հետո էլ ավելի ես սիրում հայրենիքդ, բիբլիական Արարատն ու թափառական ամպերի մեջ հավերժ Արագածը։
ԻՄ ՍԵ՛Ր, ՀԱՅՐԵՆԻ՛Ք
Կգա՛ ժամանակ՝ կժպտաս նորից
Ու կթոթափես բեռդ վշտանքի,
Հառնելով, ինչպես հրեղե՛ն փյունիկ՝
Կապրես լուսավո՜ր դարը Քո կյանքի:
Կլինես հզո՛ր, երջանի՛կ ու մե՜ծ,
Գիրկդ կբացես՝ Զավակներդ գան,
Ու չե՛ն հանդգնի ոսոխ ու ճիվաղ
Մթագնել պայծառ, լուսե ապագադ:
Դեռ փայլելո՛ւ է Զինանշանդ,
Դրոշով՝ ազդո՛ւ, Հիմնով Քո բա՜րձր,
Դեռ լուծվելո՛ւ է ի շահ Մեր Ազգի
Ցավերով վերքած Հայկական հարցը:
Ու հավատավոր սիրով առ Աստված
Եվ հայրենատեր, նվիրյալ ոգո՛վ,
Կստեղծե՛ն փառքի հզո՜ր Հայաստան
Ուժեղ ու կրթյալ Զավակները Քո:
Եվ կիրագործե՛ն իղձը Մեր Ազգի՝
Կարարեն նորից Երա՜զ Հայրենիք,
Ընդարձա՛կ ու մե՛ծ, լուսավո՜ր ու վե՛հ
Փառքի՛ ու պատվի՛ արժանի գալիք:
Ուրեմն, վստա՛հ ընթացիր հեռուն՝
Ամրաքա՛յլ ոտքով խփելով դարին,
Իմ Սե՛ր, Հայրենի՛ք, ապրի՛ր հավիտյան,
Դո՛ւ ես Սրբազան օրրանը Հայի:
Առլեն Շահվերդյան
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18096 դիտում
20:44 12-05-2020
Բիբլիական հայոց լեռը այսօր իր գեղեցկությամբ տեսանելի էր մարզերի տարբեր հատվածներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
19490 դիտում
19:25 04-04-2018
ՕՐՎԱ ԿԱԴՐ. Բիբլիական Արարատը իր գեղեցկությամբ գերել էր հայաստանցիներիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
5863 դիտում
19:45 12-04-2022
Արագածն իր ուսերին է առել երկինքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
21865 դիտում
18:59 26-12-2024
Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի առաքիչին ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները անակնկալ առաքեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ