211652_close_icon
views-count1459 դիտում article-date 15:22 12-01-2024

Արմեն Աբազյանը վարչապետի որոշմամբ վերանշանակվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱծ տնօրեն նշանակվեց Արմեն Աբազյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արմեն Աբազյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է որոշման մեջ:

Նշենք, որ քիչ առաջ նախագահի հրամանագրով Արմեն Աբազյանը ազատվել էր ԱԱծ տնօրենի պաշտոնից:
Նշենք նաև, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումը և վերանշանակումը պայմանավորված է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի փոփոխություններով:

Հիշեցնենք, որ Աբազյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնում էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին։

Ավելի վաղ նա նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում, սակայն մեկ օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։

Նմանատիպ նյութեր