211652_close_icon
views-count1222 դիտում article-date 20:10 12-01-2024

ԿԳՄՍՆ-ը Պարույր Սևակի 100-ամյակն անցկացնելու միջոցառումների առաջարկներ է հավաքագրում

ՀՀ կրթության, գիտության և մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով ստեղծված՝ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2024 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրում է առաջարկներ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 

Հոբելյանական միջոցառումների առաջարկները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը՝ ուղարկելով [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներին:

Առաջարկը պետք է ներառի՝

հակիրճ բովանդակություն (1-2 էջ),
նախահաշիվ,
տեղեկատվություն անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ,
տեղեկատվություն համաֆինանսավորման վերաբերյալ (առկայության դեպքում),
տեղեկատվություն դիմումատուի (անհատ, կազմակերպություն) և ստեղծագործական կազմի վերաբերյալ:

Հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչություն, հեռ.՝ +374 10 599 629, Երանուհի Մարգարյանին:

Նմանատիպ նյութեր