211652_close_icon
views-count1447 դիտում article-date 13:50 13-01-2024

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ. oդի ջերմաստիճանը կնվազի, ապա աստիճանաբար կբարձրանա

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևան քաղաքում`
Հունվարի 13-ի և 14-ի ցերեկը, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի գիշերը հնարավոր են տեղումներ։
 
Հանրապետության տարածքում`
Հունվարի 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5մ/վ, հունվարի 13-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով,  հունվարի 15-18-ին և գիշերային, և ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Նմանատիպ նյութեր